Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ֆինլանդիայում և Շվեդիայում այրում են փախստականների ժամանակավոր կացարանները

Ֆինլանդիայում և Շվեդիայում այրում են փախստականների ժամանակավոր կացարանները
29.10.2015 | 14:20

Ֆինլանդիայում անհայտ անձինք հրդեհել են փախստականների տեղավորման կենտրոնը։ Կրակը ոչնչացրել է տան հարևանությամբ ամբարը։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։ Ոստիկանները միջադեպը որակել են վանդալիզմ: Նրանց կարծիքով` խոսքը հրդեհման փորձի մասին է: Բայց՝ վաղ է խոսել «ռասիստական հետքի» մասին, քանի որ հանցագործություն կատարողները հայտնի չեն: Լրագրողները նշում են, որ դա 3-րդ դեպքն է Ֆինլանդիայում: Նման խնդիր կա նաև հարևան Շվեդիայում, որտեղ վերջին մեկ ամսում բազմիցս նման կենտրոններ են հրդեհել: Միգրացիոն վարչությունը որոշել է գաղտնի պահել փախստականների ընդունման կենտրոնների հասցեները։

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ